Վենեսուելան վերանայում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
INTERNATIONAL NEWSՎենեսուելան վերանայում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Սեմուել Մոնկադան, նշելով, որ Կարակասը հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ անհապաղ դադարեցնել սահմանադրության վերանայումը, հաղորդում է AP-ը։
Նրա խոսքով, սահմանադրական ժողովի անդամների ընտրությունները կանցնեն հուլիսի 30-ին, ինչպես եւ ծրագրված էր։ Նա նաեւ հայտնել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է իրեն վերանայել ԱՄՆ-ի հետ երկրի դիվանագիտական հարաբերությունները։ Մոնկադան նշել է, որ Վենեսուելան «սկսել է ԱՄՆ կառավարության հետ հարաբերությունների խորքային վերանայում», քանի որ երկիրը «չի հանդուրժի ստորացումներ որեւէ մեկից»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



