Բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել. Երմակովիչ
SPORTԲորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի կարծիքով իր թիմը «Ալաշկերտ»-ին հաղթեց բարձր որակների շնորհիվ:
«Հանդիպման առաջին կեսը շատ վատն էր մեզ համար: Մեր բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Բայց միևնույն ժամանակ հավատում էինք: Առաջին կեսում «Ալաշկերտ»-ի խաղը մեզ անակնկալի չբերեց: Լավ էին տիրապետում գնդակին: «Ալաշկերտ» լավ էր խաղում, սակայն մենք առավել ուժեղ էինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց Երմակովիչը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



