Մերկելը քննադատել է Թուրքիային գերմանացի իրավապաշտպանին ձերբակալելու համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին գերմանացի իրավապաշտպան Փիթեր Շտոյդտներին ձերբակալելու համար` կատարվածն անվանելով «բացարձակ անարդար»:
«Մենք վստահ ենք, որ այդ ձերբակալությունն ընդհանրապես արդարացված չէ: Մենք` Գերմանիայի կառավարությունը, դատապարտում ենք այն: Մեր համերաշխությունն ենք հայտնում Շտոյդտներին և մյուս ձերբակալվածներին», - Reuters-ի փոխանցմամբ` ասել է Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը կանի ամեն հնարավորը բոլոր մակարդակներում` իրավապաշտպանին ազատ արձակելու համար:
Հիշեցնենք, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստ Փիթեր Շտոյդտները Թուրքիայում ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու կասկածանքով»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



