ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել Դեյր Էլ Զորում. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում նոր ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` վկայակոչելով սիրիական պետական աղբյուրը, հուլիսի 13-ին գյուղերից մեկում իրականացված ավիահարվածների հետևանքով շուրջ 10 մարդ է զոհվել: Զոհերից 7-ը մեկ ընտանիքի անդամներ են եղել:
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային ռազմական կոալիցիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ է իրականացնում 2014- սեպտեմբերից ի վեր` առանց Դամասկոսի և ՄԱԿ-ի թույլտվության:
Սիրիայում տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի գնահատմամբ` ավելի քան 400 000 մարդ է սպանվել այդ օրվանից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



