Հայաստանում 66 ծրագրով նախատեսված 500 միլիոնից արդեն իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում
ECONOMICSՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017 թվականին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ: Հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Հուլիսի 1–ի դրությամբ` արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ: Այն ծրագրերն են, որ պետության կողմից տարբեր գործիքներով աջակցություն են ստացել: Մասնավորապես, այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում»,– նշեց Ազիզյանը:
Նրա խոսքով` 2017 թվականի առաջին եռամսյակում` օտարերկրյա ներդրումների ծավալի զուտ հոսքը կազմել է 40 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 10 միլիոն դոլարի աճ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները առաջին եռամսյակում ապահովել են 194 միլիոն դոլարի ներհոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38,8%–ով աճ գրանցելով:
«Ներդրումները կատարվել են Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Կիպրոսից, Կանադայից և այլն»,– ասաց Ազիզյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ առաջին եռամսյակում ընդհանուր իրականացվել 516 միլիոն դոլարի օտարերկրյա անուղղակի ներդրում. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոս աճ է գրանցվել:
Ազիզյանը կարևորեց ներդրումների ոլորտում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ներդրումային դաշտում պետական–մասնավոր հատվածի համագործակցության փոփոխությունը և օտարերկրյա ներդրողների համար դաշտը առավել թափանցիկ դարձնելը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



