Անվճար և 50% գնով հսկիչ–դրամարկղային մեքենաների ձեռքբերում այլևս չի լինի
SOCIETYՀանրապետության կառավարությունը մի որոշում է սահմանել, ըստ որի՝ հսկիչ–դրամարկղային մեքենաների գնման գործընթացն այսուհետ կազմակերպելու է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ հսկիչ–դրամարկղային մեքենաների իրացման գները՝ կոմիտեի նախագահը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ արձանագրվել են դեպքեր, երբ 50% գնով, ինչպես նաև անվճար հիմունքներով հսկիչ–դրամարկղային մեքենա ձեռք բերած հարկ վճարողներն իրացնում են ձեռք բերած հսկիչ–դրամարկղային մեքենաները կամ դրանք շահագործում են նոր հաշվառման կամ գործունեության իրականացման վայրերում:
Ներկայացված նախագծով նոր կարգավորումներ են նախատեսվել, մասնավորապես` անվճար և 50% գնով հսկիչ–դրամարկղային մեքենաների ձեռքբերման դրույթը ուժը կորցրած է ճանաչվել, փոխարենը նախատեսվել է, որ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, որոնց համար հսկիչ–դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է և դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից հսկիչ–դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ: Իսկ ավելացված արժեքի մեքենաներ կիրառելու հարկ վճարող չհամարվողների կողմից` ամբողջությամբ և միանվագ կամ հարկ վճարողի ցանկությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ:
Անհատույց օգտագործման իրավունքով հսկիչ–դրամարկղային մեքենա ձեռք բերած հարկ վճարողների համար հստակ պարտականություններ են սահմանվում նախագծով, նախատեսելով նաև, որ դրանց հետ կապված հարաբերությունները կկանոնակարգվեն անհատույց օգտագործման պայմանագրով:
Միաժամանակ նախագծով նախատեսվում է հսկիչ–դրամարկղային մեքենաների ձեռքբերումն իրականացնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից` «Գնումների մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով: Հսկիչ–դրամարկղային մեքենաների իրացումը նախատեսվում է իրականացնել «Հսկիչ–դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկիչ–դրամարկղային մեքենաների գնումներն իրականացվելու են կոմիտեի կողմից և դրանք համարվելու են պետական սեփականություն՝ հետևաբար դրանց գնի որոշումը նախագծով վերապահվել է կոմիտեի նախագահին: Նախագծով նաև սահմանվել է, որ հսկիչ–դրամարկղային մեքենաների գինը հարկ վճարողների կողմից վճարվելու է պետական բյուջե:
Նախագծի կանոնակարգման շրջանակներում փոփոխվել է հարկ վճարողների կողմից նոր (չշահագործված) հսկիչ–դրամարկղային մեքենաներ կիրառելու վերաբերյալ էլեկտրոնային դիմումների քննարկման ժամկետը՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն սահմանելով 3–ը: Ըստ նախագծի՝ նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պրակտիկայում կիրառելիության առումով հնարավոր չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարցում կատարել և ստանալ պատասխան հարկ վճարողի հարկային ռեժիմի, հաշվառման և փաստացի գործունեության իրականացման վայրի, իսկ վճարում կատարելու պարտականություն սահմանված լինելու դեպքում` նաև վճարված գումարը պետական բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու վերաբերյալ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



