Կիեւը Թբիլիսիին երկու անգամ մերժել Է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում
INTERNATIONAL NEWSՎրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա Է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում Է ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված Էր, Ուկրաինա են ուղարկվել (Սահակաշվիլի հանցանքի – ծանոթ. խմբ) ապացույցներ, եւ այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող Է ընդունել այն որոշումները, որն ընդունելի Է իր համար»,- ասել Է նախարարը: Ծուլուկիանին ընդգծել Է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սահակաշվիլիի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



