Սինգապուրում գտվող 182-ամյա ամենահին հայկական քրիստոնեական եկեղեցին դեռևս ամենաշատ այցելու ունեցող վայրերից է. ահա, թե ինչու
PHOTOՍինգապուրում գտնվող 18-ամյա հայկական եկեղեցու մասին հոդված է հրապարակել mothership.sg կայքը, որը հավաստիացնում է, որ եկեղեցին պետք է լինի Սինգապուր այցելող զբոսաշրջիկների ամենացանակլի ուղղություններից մեկը.

Եկեղեցին կառուցվել է 1835-ին և Սինգապուրում ամենահին քրիստոնեական եկեղեցին է համարվում: Երբ 1819թ. Սինգապուրը դարձավ առևտրային նավահամգիստ, հայերն ամենաառաջին առևտրականներից էին, ովքեր եկան հաստատվեցին այստեղ:
Սկզբում հայերը սակավաթիվ էին, սակայն 1820-ականներից նրանք սկսեցին կրոնական ծառայություններ անցկացնել: Հայերը սկզբնական շրջանում ծեսերն անց էին կացնում Առևտրի հրապարակի մատուռում, սակայն հետո նրանք հող ստանալու ակնկալիքով դիմեցին բրիտանական իշխանություններին, որից հետո հայկական համայքը եկեղեցու կառուցման համար Canning Hill-ում տարածք ստացավ:

Հայկական եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդական դետալներով . այն խաչի տեսք ունի, ինչը տեսանելի է միայն վերևից նայելու դեպքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այն Սինգապուրում կլոր սրահ ունեցող միակ եկեղեցին է: Այն նաև նախագծված է այնպես, որ լիովին համապատասխանի Սինգապուրի տրոպիկական կլիմային: Բոլոր կողմերում դռներ և պատուհաններ ունի:

Եկեղեցու բակում նաև հիշատակի այգի կա, որտեղ ամփոփված են Սինգապուրում իրենց գործունեությամբ հայտնի հայերը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



