Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ղարաբաղի խնդիրն ու մեր ընկալումները

ANALYSIS

Միջին վիճակագրական քաղաքացին, եթե նա իդիոտ չէ, իդիոտ բառի հին հունական իմաստով և հետաքրքրված չէ միայն հնդկական կամ նմանատիպ սերիալներով, ապա կփաստի, որ Հայաստանն ունի այսօր երկու կարևորագույն խնդիր ՝ ԼՂ հիմնահարցի կարգավորված չլինելը և ՀՀ իշխանությունները:

Կոնֆլիկտի սկզբնավորումից անցել է շուրջ 30 տարի, Հայաստանի անկախացումից՝  26 տարի: Սակայն այսօր, ինչպես 88-ին էր, չկա հստակ հասարակական պահանջ և ձևակերպված քաղաքական խնդիր, թե ի՞նչ ենք ուզում ի վերջո:

1988-ին, դաշնակ պատեհապաշտների ու վայ հայրենասերների շնորհիվ, մենք մեկընդմիշտ կորցրեցինք ԼՂ խնդիրը ԽՍՀՄ Սահմանադրության իրավական շրջանակներում կարգավորելու հարցը: Եղավ այն, ինչ եղավ և ինչն ունենք այսօր:

Պատմական հետադարձ հայացք նետենք ու հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում մենք այսօր: Հասկանում ենք, որ թեման խստիվ զգացմունքային է, սակայն չենք կարող բաց թողնել հասարակական ցանկացած խմբի կարծիք, որն առկա է մեզանում:

1) Այս խմբում ներառված են մարդիկ, որոնք արդեն կուշտ են կոնֆլիկտից, խնդրի հետևանքով առաջացած զրկանքներից ու անընդհատ կորուստներից: Նրանք գիտակցում են խնդրի կարևորությունը, բայց չեն դասվում վերոհիշյալ իդիոտների դասին: Ասել կուզե՝ վեր են հայրենասիրական ու զգացմունքային բնորոշումներից ու պարզապես ապրել են ուզում:

2) Երկրորդ խմբում ներառված են մարդիկ, որոնք ճանաչում են Արցախի ինքորոշման իրավունքը, ԼՂՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Այս խումբը բաժանվում է երկու ենթախմբերի: Մի ենթախումբը կողմ է որոշակի զիջումներ անելով ի վերջո ճանաչելի դարձնել ԼՂՀ միջազգային իրավունքը, իսկ երկրորդ ենթախումբը դեմ է որևէ զիջումի:

3) Երրորդ խմբում ներառվածները կարծում են, որ Արցախը Հայաստանի մաս է և վերջ: Մենք այստեղ հղում չենք անի որևէ պատմական կամ իրավական հիմնավորման, չենք փորձի պաշտպանել կողմերից մեկի տեսակետը: Արձանագրում ենք չոր փաստեր: Այս խումբը ևս բաժանված է երկու ենթախմբի: Զիջումների կողմնակիցները (7 կամ 5) շրջաններ և ներկայիս սահմաններով Հայաստանին միացում:

4) Այս խումբն իր մեջ ներառում է վերոնշյալ երկու խմբերի չզիջողներին ու պարզապես, հուզական ֆոնի վրա պնդումներ անողներին: Վերջիններս առանձնապես չեն խորանում անկախության կամ Հայաստանի մաս կազմելու խնդիրների մեջ: Արցախը մերն է և վերջ: Այլ հարցադրումներ նրանց չի հուզում:

5) Այս խումբն ամենահուզականն է: Նրանցից շատերն անգամ կարող է Արցախի տեղը չիմանան, կամ չգիտենան, թե աշխարհագրական դիրքով, Ադրբեջանը, ո՞ր կողմից է մեզ հարևան: Նրանք կարող են իրենց մեքենաների վրա փակցնել Ադրբեջանի դրոշին միզող երեխայի նկար կամ fouk Aliev գրառում: Սակայն դա, էապես չի անդրադառնում իրերի ընթացքի վրա:

Ընթերցողը կարող է իր հայեցողությամբ այլ խմբեր ևս ավելացնել, որոնք կառնչվեն իշխանական քարոզի հետևանքների կամ նմանատիպ այլ երևույթների հետ: 

Հիմա հարց է առաջանում, եթե մենք չունենք Արցախի հարցում միասնական կողմնորոշում: Ունենք կարծիքների և պահանջների բազմազանություն, ինչպե՞ս ենք տեսնում հարցի լուծումը, որը ոչ թե կբավարարի երկու կողմերին, այլ գոնե՝ հայաստանյան հասարակության լայն շերտերին:

Վահրամ Թոքմաջյան

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank