Ինչպես տնային պայմաններում համեղ պաղպաղակ պատրաստել
LIFEԻ՞նչ անել, եթե տանն եք և չեք ցանկանում դուրս գալ կիզիչ արևի տակ` պաղպաղակ ուտելու: Իհարկե, պաղպաղակ պատրաստել տանը: Կարևորը ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչներն ունենալն է:
Բաղադրությունը
Ձու – 1 հատ;
շաքարավազ – 2 ճաշի գդալ;
կաթ – 1 բաժակ;
վանիլին:
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազի, վանիլինի հետ լավ հարեք, ավելացնեք կաթ: Դրեք մարմանդ կրակի վրա եւ հարեք՝ մինչեւ եռալը: Ստացված զանգվածը լցրեք ձեւամանը, թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում եւ դրեք սառցարանը՝ թողնելով 4 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնեք պաղպաղակը (նվազագույնը 2-3 անգամ):
Պաղպաղակը մատուցեք մուրաբայով, մրգերով կամ քերած շոկոլադով եւ ընկույզով: Ձեր ընկերների եւ հարազատների շրջանում այս աղանդերի հաջողությունը երաշխավորված է:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



