ԱՄՆ-ն ու Գերմանիան պահանջել են ազատ արձակել Թուրքիայում կալանավորված մարդու իրավունքների պաշտպաններին
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերտը, խոսելով նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 պաշտպանի կալանավորման մասին, կոչ է արել անհապաղ ազատել իրավապաշտպաններին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ամերիկացի դիցանագետը շեշտել է, որ իրավապաշտպանները, որոնց թվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը, ձերբակալվել ու կալանավորվել են ոչ բավարար ապացույցներ լինելու պարագայում:
Միևնույն ժամանակ hurriyetdailynews-ը գրում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայում 6 իրավապաշտպանների կալանքը համարել է անընդունելի և որակել այն աբսուրդ:
Նշենք, որ կալանավորված իրավապաշտպաններից մեկը Գերմանիայի քաղաքացի է:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



