Ուկրաինացի փրկարարները հաստատել են Սեւ ծովում նավաբեկության արդյունքում 14 մարդկանց զոհվելը
SOCIETYՈւկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաստատել է Օդեսայի շրջանի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի մոտ «Իվոլգա» զբոսանավի խորտակման արդյունքում 14 մարդկանց զոհվելու փաստը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Հոկտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ փրկվել է 22 մարդ, 14 մարդ զոհվել է»,- տեղեկացնում է գերատեսչությունը:
Շաբաթ օրը Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի մոտ շրջվել էր «Իվոլգա» զբոսանավը, որում այդ պահին 36 մարդ էր գտնվում: Ուկրաինական իշխանությանները հայտարարում է, որ նախնական վարկածի համաձայն նավաբեկության պատճառն է հանդիսացել զբոսանավի գերբեռնվածությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



