Հրազդան գետն ընկած քաղաքացուն ջրից դուրս են բերել տեղի ուժերով
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարները հասել են կանչի վայր՝ 1989 թ. ծնված Ա. Գ.-ն ջրից դուրս է բերվել տեղի ուժերով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



