Եվրո-2016-ի անցումային փուլում ականատես կլինենք «Սկանդինավյան դերբիի»
SPORTՇվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային փուլին մասնակցելու իրավունք նվաճած ազգային հավաքականների վիճակահանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել հետևյալ զույգերը` Բոսնիա-Հերցեգովիա-Իռլանդիա, Ուկրաինա-Սլովենիա, Շվեդիա-Դանիա, Հունգարիա-Նորվեգիա:
Զույգերում առաջինը նշված հավաքականները իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Հաղթողները կնվաճեն Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային փուլի առաջին հանդիպումները տեղի են ունենալու նոյեմբերի 12-14-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 15-17-ը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



