Սենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշել
SOCIETYՍենատոր Ջոն Մաքքեյնի (հանրապետական, Արիզոնա նահանգ) մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով սենատորի կայքում հրապարակված հայտարարությունը:
Հուլիսի 14-ին Ֆենիքսի (Արիզոնա նահանգ) բժշկական կենտրոնի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը՝ Մաքքեյնի ձախ աչքից հեռացնելով 5 սանտիմետրանոց արյան գունդը: Ներկայումս 80-ամյա սենատորն իրեն լավ է զգում, սակայն հաջորդ շաբաթվա ընթացքում գործերով չի զբաղվի: Բժշկի խոսքով՝ ուռուցքը հեռացվել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սենատորին մաղթել է շուտափույթ ապաքինում: «Սենատոր Ջոն Մաքքեյնը միշտ եղել է մարտիկ: Մելանյան և ես մտովի սենատոր Մաքքեյնի և նրա ողջ ընտանիքի հետ ենք»,- ասել է նախագահը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



