Չափից շատ թեյի օգտագուրծումը առաջացնում է ոսկորների հիվանդություն
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Չինաստանում ու հնդկաստանում վերջերս արված հետազոտությունը, որը պարզել է, որ շատ թեյ խմելը առաջացնում է ոսկորների հազվագյուտ հիվանդություն, ինչպես նաև ատամների ժամանակից շուտ թափվելու պատճառ հանդիսանում:
Սակայն այս խնդիրներին կարելի է հանգեցնել միայն ամենօրյա չափից շատ թեյ խմելը: Վերջին ժամանակահատվածում բժիշկներին ավելի շատ դիմում են մեջքի ստորին հատվածի, ձեռքերի ու ոտքերի ցավերի գանգատներով հիվանդներ:
Հենրի Ֆորդի հիվանդանոցի մասնագետները ռենտգենյան ուսումնասիրություն են անց կացել և մեջքի ողերում հայտնաբերել են ոսկորների խտացում:

Հետազոտողները կարծել են, որ հայտնաբերված ֆլյուրոզ հիվանդությունը կապ ունի թեյի ու խմելու ջրի մեջ առկա ֆտորի չափից ավելի օգտագործման հետ: Բացի այդ ֆտորի չափը օրգանիզմում մի քանի անգամ գերազանցում է նորմայի սահմանը:
Այս հիվանդությունն առավել տարածված է Չինաստանի ու Հնդկաստանի որոշ շրջաններում, քանի որ այդ երկրներում ջրում բարձր է ֆտորի մակարդակը: Իսկ հազվադեպ հանդիպում է ԱՄՆ-ում և Եվրոպայում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



