Հայաստանում հնարավոր կլինի իշխանություններին ներկայացնել հանրագիր
POLITICSՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրինագծին, որով Հայաստանում հնարավոր է դառնում իշխանություններին հանրագիր ներկայացնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին միջնորդագիր ներկայացնելու իրավունքը նախատեսված է Հայաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածով:
Համապատասխան գերատեսչությունները այն պետք է քննարկեն մեկ ամսվա ընթացքում: Ըստ նախագծի հիմնավորման, այս ժամկետը կարող է երկարաձգվել լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կամ միևնույն հարցով մեկից ավելի միջնորդագրի առկայությամբ: Առանձին դեպքերում, երբ հարցի քննարկման համար աշխատանքային խումբ է ստեղծվում, քննարկման ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



