Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ
INTERNATIONAL NEWS: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահաբեկչության մեջ մեղադրանքները պետք է ամրացվեն լուրջ ու հստակ ապացույցներով, որպեսզի չլինի կամայականության մթնոլորտ, որը հանգեցնում է վախի, ինքնագրաքննության, ահագնեցնում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Յագլանդը:
Նա մտահոգություն է հայտնել նաև ակադեմիկոս Նուրիյե Գյուլմենի և ուսուցիչ Սեմիհ Օզաքչայի կալանքի փաստի առնչությամբ, ովքեր հայտարարված հացադուլի պայմաններում առողջական ծանր վիճակում են հայտնվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



