Գերմանիայում տիրող անոմալ եղանակային պայմանների պատճառով 51-ամյա կին է մահացել
INTERNATIONAL NEWSԳերմանիայում անոմալ եղանակային պայմանների` ամպրոպի և փոթորկի պատճառով 51-ամյա կին է մահացել: Մի քանի մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, միայն Քյոլնում հուլիսի 20-ի գիշերը փրկարարներն ու հրշեջները 550 կանչի են մեկնել: Միևնույն ժամանակ օդերևութաբանները վստահեցնում են, որ տարերային աղետը Գերմանիայի տարածքում կշարունակվի ևս մի քանի օր:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում ամպրոպի ու քամու ուժգնացման հետևանքով չորեքշաբթի հեղեղվել է մետրոյի կայարանը, ծառեր են ընկել, խափանվել է գնացքների և Քյոլնի օդանավակայանի աշխատանքը:
Մահվան դեպքը գրանցվել է Դորտմունդում, որտեղ 51-ամյա բնակչուհին մահացել է ծառի ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



