Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Ամեն օր աշխատանքից հետո նա լողանում էր քաղաքային բաղնիքում, որպեսզի հարազատներից թաքցնի իր գաղտնիքը. Բայց մի անգամ նրա դուստրերն ամեն ինչ իմացան. Ահա, թե ԻՆՉ գաղտնիքի մասին է խոսքը. ՖՈՏՈ

LIFE

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Նորերս GMB Akash-ի ֆոտոթղթակիցը Facebook-ի իր էջում չափազանց հուզիչ գրություն էր թողել։ Պատմությունը մի չունևոր մարդու մասին է, որը երկար տարիներ մաքրող է աշխատել, որպեսզի իր երեխաներն ի վիճակի լինեն պատշաճ  կրթություն ստանալ․ մի բան, որի հնարավորությունն ինքը երբեք չի ունեցել։ Ստորև ներկայացնում ենք չորս աղջկա հոր պատմությունը՝ առաջին դեմքով։ «Ես երբեք երեխաներիս իմ աշխատանքի մասին չեմ պատմել․ չէի ուզում, որ նրանք ինձ համար ամաչեն։ Երբ ամենափոքրս հարցնում էր աշխատանքիս մասին, նրան միշտ պատասխանում էի, որ սևագործ բանվոր  եմ։ Տուն գալուց առաջ լողանում էի հասարակական բաղնիքներում, դրա համար էլ աղջիկներս երբեք չեն կասկածել իմ իսկական աշխատանքի մասին։ Ես երազում էի, որ բոլոր աղջիկներիս դպրոց ուղարկեմ, որ նրանք ուսում ստանան ու արժանի մասնագիտություն ձեռք բերեն։ Ուժերիս ներածին չափով ամեն ինչ անում էի, որ նրանք վայելուչ կյանքով ապրեն։ Չէի ցանկանում, որ մեկնումեկը նրանց նայի այնպես, ինչպես ինձ են նայում։ Մարդիկ միշտ էլ ինձ ստորացրել են։ Իմ ամբողջ աշխատած փողը աղջիկներիս կրթության վրա էի ծախսում։ Ոչ մի անգամ ինձ թույլ չէի տալիս նոր վերնաշապիկ գնել, որովհետև վաստակածս ամբողջ փողը ծախսում էի դասագրքեր գնելու համար։ Ես հասարակ մաքրարար էի։ Ավագ աղջկաս քոլեջ ընդունվելու ժամկետից մի քանի օր առաջ ինձ չէր հաջողվել նախնական պարտադիր վճարի համար անհրաժեշտ  գումարը  հայթայթել։ Այդ օրը ես չկարողացա աշխատել։ Նստել  էի աղբակույտի մոտ ու փորձում  էի զսպել արցունքներս։ Բոլոր գործընկերներս կարեկցանքով էին նայում ինձ, բայց նրանից ոչ մեկը չէր համարձակվում հետս խոսել։ Ես կաշվիցս դուրս էի եկել, բայց ձախողվել էի, ու դրա համար ինձ այդքան վատ էի զգում։ Գաղափար անգամ չունեի՝ ինչ պիտի ասեմ աղջկաս, եթե հարցնի կանխավճարի մասին։ Քանի որ ինքս չքավորության մեջ էի ծնվել, երազում էի, որ երեխաներս լավ կյանքով ապրեն։ Ու հիմա պարզվում է՝ երազանքս չեմ կարողանում իրականացնել։ Աշխատանքից հետո ինձ մոտեցան հետս աշխատող բոլոր մաքրարարները։ Նրանք նստեցին կողքիս ու հարցրին՝ ինձ իրենց եղբայր համարո՞ւմ եմ։ Նախքան կհասցնեի պատասխանել, գործընկերներս ինձ հանձնեցին օրվա իրենց հասույթը։ Երբ  ես փորձեցի հրաժարվել, նրանցից մեկն ասաց․ «Եթե  հարկ լինի, այսօր սոված կմնանք, բայց մե՛ր աղջիկը պիտի քոլեջ ընդունվի»։ Ես չկարողացա նրանց մերժել։ Այդ օրն առաջին անգամ բաղնիքում չլողացա ու իմ տուն գնացի որպես մաքրարար։ Ավագ դուրստրս շուտով կավարտի համալսարանը։ Նա այժմ միաժամանակ կես դրույքով աշխատում է, որի շնորհիվ վճարում է իր մյուս երեք քույրերի ուսման վարձը։ Երեխաներս ինձ այլևս թույլ չեն տալիս, որ աշխատեմ։ Բայց շաբաթվա մեջ  մի քանի անգամ նա հետս գալիս է իմ նախկին աշխատավայր ու կերակրում իմ առաջվա գործընկերերին։ Մի օր նրանք ծիծաղեցին ու հարցրին՝ ինչու է իրենց այսքան հաճախ կերակրում։ Եվ ավագ աղջիկս պատասխանեց․ «Այն օրը դուք բոլորդ քաղցած մնացիք, որ ես դառնամ այն, ինչ այսօր կամ։ Հիմա աղոթեք ինձ համար, որպեսզի ի վիճակի լինեմ բոլորիդ ամեն օր կերակրել»։ Ներկա պահին ես ինձ չքավոր մարդ չեմ համարում։ Նման երեխաներ ունեցողը չի կարող չքավոր լինել։ Իր երեխաների համար ամեն ինչ արած այս հասարակ մարդը հիանալի օրինակ է բոլորիս համար։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե հաճախ ինչ զոհողությունների են դիմում մեր ծնողները՝ մեզ լավ ապագա ապահովելու համար։ Իսկ դուք վերջին անգամ ե՞րբ եք երախտագիտություն հայտնել ձեր ծնողներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ http://bestinfo.am/archives/9292

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025