Հայ դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել
LIFEՀայ դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Քիմը, եւ Instagram-ում տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը ցուցադրել է նվերն ու գրությունը:
«Այս կոշիկները հիասքանչ են: Այսօր փոստով դրանք ստացա հայ դիզայներներից՝ որպես նվեր: Հրաշալի են: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հագնելու»,- տեսանյութը մեկնաբանել է 36-ամյա հայուհին:

Հիշեցնենք, որ մամուլն անդադար գրում է Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի գրքի մասին: Քլոեի նախկին ամուսինը որոշել է գիրք հրատարակել, որում պատմելու է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիների, թմրանյութերի, Քիմի դավաճանությունների, պլաստիկ վիրահատությունների եւ այլնի մասին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



