Թութակն օգնել է բացահայտել սպանությունը` կրկնելով զոհի վերջին խոսքերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհի Գլենա Դարեմը մեղավոր է ճանաչվել ամուսնու` Մարտինի սպանության գործով:
Ինչպես հայտնում է BBC-ն, սպանությունը բացահայտել օգնել է ամուսնական զույգի մոտ ապրող ժակո թութակը, որը հիշել և կրկնել է զոհի վերջին խոսքերը:
Ինչպես բացահայտել է հետաքննությունը, 2015 թվականի մայիսին 47-ամյա Գլենան ամուսնու ուղղությամբ 5 փամփուշտ է արձակել, որից հետո փորձել է ինքնասպան լինել:
Ատենակալները Գլենային մեղավոր են ճանաչել կանխամտածված սպանության գործով: Օգոստոսին կկայացվի այրու դատավճիռը:
Բադ անունով թութակը, որն արդյունքում բաժին էր հասել հանգուցյալի նախկին կնոջը` Կրիստինա Կելլերին, տիրուհու խոսքով` մահացածի ձայնով բազմիցս կրկնել է նրա խոսքը` «Մի՛ կրակիր»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



