Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ
SPORTԿատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի գործակալն ու հայրն այսօր կհանդիպի ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վստահեցնում է RMC-ն:
Կողմերը քննարկելու են բրազիլացու անձնական պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ընդգծվում է, որ գործարքը կարող է կնքվել այսօրվա ավարտին մոտ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն կվճարի 222 մլն եվրո՝ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի կնքած պայմանագրում նշված հրաժարագինը:
Նեյմարը կապտանռնագույնների կազմում խաղում է 2013 թվականից: Թիմի կազմում անցկացրել է 186 խաղ՝ խփել 105 գոլ և կատարել 80 գոլային փոխանցում: Համաձայն ԶՄՆ-երի տեղեկությունների, Նեյմարի՝ «Բարսելոնա»-ից հեռանալու մոտիվացիան Լիոնել Մեսիի ստվերի տակ մնալուն վերջ տալն է:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



