Մեկ օրում ռուսաստանյան օդուժը Սիրիայում 60 հարված է հասցրել ԻՊ 51 օբյեկտի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՎերջին օրվա ընթացքում Սիրայում ռուսաստանյան օդուժը շարունակել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հմեյմիմ» օդակայանից ռուսական ռմբակոծիչները 39 մարտական թռիչք են իրականացրել` 60 հարված հասցնելով Համարի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Հալեպի շրջաններում գտնվող 51 օբյեկտների ուղղությամբ:
Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 հրամանատարական կետ, զինամթերքի 6 պահեստ, մեկ ականանտեսային մարկոց, երկու ստորգետնյա բունկեր, ահաբեկիչների 32 դաշտային ճամբար եւ վեց կրակակետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



