Յուրա Մովսիսյան. Օզբիլիսը հերոս է
SPORT«Սպարտակ» - «Լոկոմոտիվ» (1:2) Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Արաս Օզբիլիսի հասցեին: Մոսկովյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Սպարտակի» կազմում փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին եւ, բավական ակտիվ մտնելով խաղի մեջ, դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
«Օզբիլիսը հերոս է»,- խաղից հետո նշել է Մովսիսյանը, որը դեռ չգիտի իր վնասվածքի բարդության աստիճանը, փոխանցում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Օզբիլիսը փոխարինել էր հենց Հայաստանի հավաքականի հարձակվողին: Հոկտեմբերի 19-ին Յուրա Մովսիսյանը կանցնի մանրակրկիտ բուժզննում, որը ցույց կտա նրա վնասվածքի լրջությունը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



