Կարող եմ հեռախոսս մի կողմ դնել ու պարզապես վայելել ինձ տրված գեղեցիկ պահերը. Մարի Պետրոսյան
LIFE«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի երիտասարդ դերասանուհի Մարի Պետրոսյանը Life.panorama.am-ին պատմել է ամառային հանգիստն անցկացնելու իր նախընտրությունների եւ սովորությունների մասին:
«Այս տարի ամռան առաջին իսկ օրից պլանավորում էի, թե ինչպես եմ անցկացնելու ամեն օրս, մտածում էի, թե որտեղ եմ այցելելու, հատկապես ինչեր եմ անելու, բայց դեռեւս ոչինչ ըստ իմ պլանների չի ընթացել: Այս ընթացքում որտեղ էլ հասցրել եմ լինել, պատահական է ստացվել, ու հիմա հասկանում եմ, որ այսպես շատ ավելի լավ է. հարկավոր չէ ամիսներ առաջ ծրագրեր գծել, այդպես ամեն ինչ սպասվածից էլ լավ է ընթանում»,- պատմեց Մարին ու շարունակեց.
«Գրեթե ամեն առավոտ ընկերներիցս մեկից զանգ եմ ստանում, ու լսում մեկը մյուսից հետաքրքիր առաջարկներ: Արդեն հասցրել ենք անգամ մեկ օրով ծով գնալ, կամ էլ Հայաստանով մեկ շրջագայել. Ի դեպ՝ այս տարի մեր երկրում շատ հետաքրքիր վայրեր եմ ինքս ինձ համար բացահայտել, տեղեր կան, որտեղ չէի եղել, հիմա հերթով լրացնում եմ բացթողումներս: Իսկ ընդհանուր առմամբ, հույս ունեմ ամռան վերջին ամսին լիարժեք ու երկարաժամկետ հանգստանալ, դրա կարիքը իսկապես շատ եմ զգում այս պահին»:
Մարի Պետրոսյանը խոստովանեց, որ հանգստի տեսակը որոշում է՝ ելնելով տրամադրությունից.
Շարունակությունը` այստեղ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



