24-ամյա աղջիկը ավելի քան 470,000 դոլար է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար
PHOTOԲրազիլիայում բնակվող 24-ամյա Ջենիֆեր Պանպլոնան ավելի քան 470,000 դոլար է ծախսել իր հետույքը մեծացնելու և Քիմ Քարդաշյանի նման լինելու համար։ Վերջինս պլաստիկ վիրահատությունների սիրահար է դարձել 17 տարեկանից սկսած։ Արդեն 24 տարեկանում նա հասցրել է իրականացնել ռինոպլաստիկա, կրծքի մեծացում, լիպոսակցիա։ Սակայն նրան այդ ամենը բավական չէ։
Որպեսզի նմանվի իր կուռքին՝ Քիմ Քարդաշյանին, նա որոշել է հետույքի մեծացման վիրահատության դիմել։ Դրա համար անհրաժեշտ էր հետույքի մեջ ներարկել 2 լիտր ճարպ։ Չնայած բժիշկների զգուշացումներին, ովքեր փորձել են նրան բացատրել այդ ամենի վտանգավորության մասին, վերջին չի զիջել։
«Իմ բժիշկները ինձ հարցնում էին, թե արդյոք ես վախենում են մահանալ վիրահատությունից, սակայն ըստ իս, եթե դա տեղի ունենա, ես կմահանա երջանիկ և գեղեցիկ։ Ավելի վաղ, երբ ես ինձ հայելու մեջ էի նայում, ես մտածում էի, որ ինձ անհրաժեշտ է ունենալ մեծ հետույք»,-նշել է վերջինս։
Նրա խոսքերով՝ վիրահատությունը փոխել է նրա կյանքը և օգնել է հաղթահարել դեպրեսիան։