Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքի նախարարը հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի և ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

INTERNATIONAL NEWS

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 21-ին հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ հայկական Սփյուռքի ձևավորման պատմությանը: «Նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից աշխատել ենք «Ճանաչել, վստահել, գործակցել» բանաձևով: Մեր հիմնական խնդիրներից են՝ նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, հայտնաբերել և հանուն Հայրենիքի հզորացման օգտագործել հայության ներուժը: Սփյուռքի ձեր դպրոցներում սովորող երեխաների ծնողներին դուք կարող եք ուղղորդել Հայրենիք, որ ներդրումներ կատարեն Հայաստանում, եկամուտ ստանան՝ միաժամանակ աջակցելով մեր երկրի տնտեսության զարգացմանը», – նշեց նա:

Սփյուռքի նախարարը ներկայացրեց այն յոթ առաջնահերթությունները, որոնք կյանքի կոչելու համար պետք է ապրի ու գործի յուրաքանչյուր հայ մարդ. «Հայաստանի հզորացումը, Արցախյան հիմնահարցի կարգավորումը՝ ի շահ մեր հայրենակիցների, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպման, հայոց լեզուն պահելու և պահպանելու, արտակարգ իրավիճակներում հայտնված հայությանն օգնելու և հայ եկեղեցին կանգուն պահելու գործը, – նշեց նախարարը և հավելեց, – Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: Բարով եք եկել ձեր տուն»:

Նախարարը խոսեց Հայաստանի՝ համաշխարհային, տարածաշրջանային և ներքին մարտահրավերների մասին՝ նշելով, որ օրեցօր գլոբալացող և փոքրացող աշխարհում անընդհատ տեղաշարժեր են լինում: Նա նշեց, որ Հայրենքից դուրս հայապահպանություն իրականացնող կառույցը նախևառաջ հայկական դպրոցն է, որը բացառապես ուսուցիչների և տնօրինության նվիրումի շնորհիվ է իրականացնում ծանր և շնորհակալ աշխատանքը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք գործակցությանը՝ Սփյուռքի նախարարն ընդգծեց. «Մենք ստեղծեցինք երկքաղաքացիության ինստիտուտը, և այսօր հազարավոր քաղաքացիներ հպարտությամբ են ստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին վկայող իրենց անձնագրերը: Մենք մեր առջև դրել ենք նաև Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբելու խնդիր: Դրան է ուղղված բոլոր այն մասնագիտական համահայկական համաժողովների կազմակերպումը և արդյունքում ձևավորված համահայկական մասնագիտական ցանցերի ու կառույցների ստեղծումը, որոնք պարբերաբար հավաքվում ու համատեղ ծրագրեր են մշակում, իսկ այնուհետև փորձում իրականացնել»:

Այնուհետև դպրոցի մասնակիցները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո իրենց հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախարար Հրանուշ Հակոբյանին համապարփակ և սպառիչ դասախոսության համար և խոստացան իրենց բնակության երկրներում ամեն բան անել՝ Հայրենիքում ստացած գիտելիքներն ու փորձը արդյունավետ օգտագործելու համար:

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive