Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել
INTERNATIONAL NEWSԹուրքական իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել՝ նույն պատրվակով՝ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի համար, որին Անկարան պատասխանատու է համարում անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման փորձ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն։
Ստամբուլում 168 մարդու կալանավորելու օրդեր է տրվել, ձերբակալվել են 115-ը։ Անկարայում տրվել է 159 մարդու կալանավորման օրդեր։
Կասկածյալներից են Անտառային ու ջրային տնտեսության նախարարության 20 աշխատակիցներ, 34 լրագրողներ, որոնք աշխատել են Zaman, Taraf, Cihan, Nokta պարբերականներում, որոնք բոլորն էլ փակվել են իշխանությունների կարգադրությամբ։
Անկարայում գլխավոր դատախազությունը կարգադրել է կալանավորել 105 նախկին ոստիկանների՝ 13 տարբեր նահանգներում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



