Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը Կիպրոսում
SPORTԿիպրոս ժամանած ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին ընկերական խաղում 8:1 հաշվով հաղթել է Նիկոսիայի «Արարատ» ակումբին: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփել է Գարեգին Մաշումյանը, իսկ Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը եւ Սարգիս Նասիբյանն աչքի են ընկել մեկական անգամ:
Հայաստանի հավաքականը Կիպրոս է մեկնել հոկտեմբերի 22-25-ը կայանալիք ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական չորրորդ խմբի մրցաշարին մասնակցելու համար: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի թիմն առաջին տուրում կմրցի Կիպրոսի հետ, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, իսկ հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի, փոխանցում է ՀՖՖ-ն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



