Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրք ադմիրալ. «ՆԱՏՕ–ն գիտակցաբար է սրում Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ գոյություն ունի երկրի տարածքային ամբողջականության սպառնալիք»

INTERNATIONAL NEWS
Թուրքական լրատվականները որպես կայացած փաստ են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև С–400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքի կնքումը, թեև նման բան դեռ չկա: Այնուամենայնիվ, նշվում է, որ Մոսկվան պատրաստ է տրամադրել վարկ, որը թույլ կտա մասնակի փակել թուրքական կողմի ծախսերը՝ գոնե 2 հատ С–400–ի ձեռքբերման համար: Ընդ որում, դրանք պետք է մատակարարվեն արդեն 2018–ի ընթացքում:
 
Ավելի վաղ ռուսական Regnum–ը հայտնել էր, որ Անկարան Վաշինգտոնին երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ կամ ամերիկացիները հրաժարվում են սիրիական քրդերին աջակցելուց, կամ Թուրքիան կարագացնի ռուսական հրթիռային այդ համակարգերը ձեռք բերելու գործընթացը: Սակայն Թրամփի վարչակազմն իր դիրքորոշումը քրդերի հարցում չի փոխել: Իսկ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն Անկարային զգուշացրել է, որ «ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը հակասում է Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտներին»: Թեև հավելել էր նաև, որ «Թուրքիան լիարժեք իրավունք ունի կայացնելու նման որոշում», իսկ այդ դեպքում Վաշինգտոնը «դադար կառնի»՝ պարզելու, թե Անկարան ինչպես է պատրաստվում օգտագործել ռուսական ՀՕՊ համակարգերը:
 
Սակայն խնդիրը միայն դա չէ: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում միջազգային հարցերով փորձագետ Քերիմ Հասը հայտարարել է, որ ռուս–թուրքական հրթիռային գործարքը բացահայտել է մի շարք «ստորջրյա հոսանքներ», որոնց մասին բարձրաձայնելն այնքան էլ հաճելի չէ: С–400–ը միայն «այսբերգի վերին հատվածն է, իսկ ստորին մասը կարող է դեռ երկար ժամանակ չերևալ: Իսկ եթե խոսենք տեսանելիի մասին, ապա ՆԱՏՕ անդամ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ ժամանակակից համակարգեր ձեռք բերելը խոսում է դաշինքի ներսում առկա ճգնաժամի մասին: Իսկ եթե դրան հավելենք նաև այն, որ գերմանական զորքերը դուրս են գալիս Ինջիրլիքի բազայից, իսկ առաջիկայում կարող են դուրս գալ նաև Քոնյոյի ռազմաբազայից, ապա պատկերը կամբողջանա: Ըստ Հասի՝ այս ձևով Թուրքիան «բացահայտորեն իր դժգոհությունն է հայտնում ՆԱՏՕ–ի ներսում ԵՄ երկրների և ԱՄՆ–ի հետ դաշնակցային հարաբերություններից, ցույց տալիս, որ կարող է ընտրություն կատարել հօգուտ Ռուսաստանի հետ միության»:
 
Այս պահին Արևմուտքին առավել անհանգստացնում է ռուս–թուրքական «եռյակը»՝ «Թուրքական հոսքը, «Աքույա» ատոմակայանի շինարարությունը և Թուրքիայում С–400 համակարգերի արտադրության հիմնումը: «ԱՄՆ–ում սկսում են հասկանալ, որ Անկարան սկսել է Մոսկվայի վրա դնել ազգային անվտանգության համար իր պատասխանատվության մի մասը: Թուրքիան ինքն է հայտարարում, որ այդ համակարգերի ձեռքբերումը հարկադիր միջոց է՝ ամրացնելու սեփական պաշտպանունակությունը արտաքին աճող սպառնալիքների պատճառով: Թեև հասկանալի է, որ այդ համակարգերն իր տարածքում օգտագործելն այնուամենայնիվ անհնարին է, քանի որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ ՀՕՊ ընդհանուր պաշտպանական համակարգին: Հենց այստեղ էլ թաքնված է ողջ ինտրիգը: Հնարավոր է, Անկարան պատրաստվում է ինչ–որ բանի և չի բացառում, որ հետագայում իր նկատմամբ կարող է կիրառվել սպառազինությունների և տեխնոլոգիաների մատակարարումների էմբարգո իր արևմտյան դաշնակիցների կողմից»,– նշում է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Ի դեպ, երեկ Գերմանիան հայտարարել է, որ հնարավոր է՝ դադարեցնի Թուրքիային սպառազինության մատակարարումը:
 
Առայժմ կարելի է միայն արձանագրել, որ Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերությունները գնալով սրվում են: Թուրքիայի ՌԾՈՒ հետախուզության նախկին ղեկավար, կոնտր–ադմիրալ Սոներ Պոլատի խոսքով, ՆԱՏՕ–ի անդամ երկրները գիտակցաբար են գնացել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հենց այն ժամանակ, երբ «գոյություն ունի երկրի տարածքային ամբողջականության սպառնալիք», և «գուցե աշխարհաքաղաքական օբյեկտիվ օրենքներից ելնելով՝ Թուրքիային մնում է շարժվել դեպի Եվրասիա՝ առայժմ դանդաղ, բայց հաստատուն քայլերով»:
 
 
Արփի Սահակյան
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive