Ռուսաստանը Սիրիայում հրադադարի վեց խախտում է արձանագրել, Թուրքիան՝ հինգ
INTERNATIONAL NEWSՍիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովի ռուս ներկայացուցիչները մեկ օրում Սիրիայում գրանցել են հրադադարի ռեժիմի վեց խախտում, իսկ թուրք ներկայացուցիչները՝ հինգ, հայտնում էՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուս- թուրքական համատեղ ներկայացուցչության ռուսական մասը մեկ օրում արձանագրել է հրաձգության վեց դեպք, այդ թվում Հալեպ նահանգում՝ 1, Լաթակիայում՝ 1, Դամասկոսում՝ 4։ Իսկ Թուրքական մասը գրանցել է հինգ խախտում Դամասկոս նահանգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճշգրտում են, որ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնը օրվա ընթացքում հումանիտար ակցիաներ չի իրականացրել։
Մեկ օրում կնքվել է վեց համաձայնագիր՝ հրադադարի ռեժիմին Հոմս նահանգի բնակավայրերի միացման մասին։ Այսպիսով, հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է 2043-ի։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



