Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է «Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում ռուսական ավիացիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը' Սանաֆի ան Նասրը:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Գործակալությունն իր հերթին հղում է կատարում Սիրիայում «Ալ Քաիդա»-ի ճյուղ համարվող «Ջեբհաթ ան-նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որը հրապարակել է խոցված մեքենայի լուսանկարը և Սանաֆի ան Նասրի մահվան տեղեկատվությունը:
Սանաֆի ան Նասրը ծնվել է Սաուդյան Արաբիայում: Նա ղեկավարել է «Ալ Քաիդա»-ի այսպես կոչված «հաղթանակի հանձնաժողովը», որը պատասխանատու է ահաբեկչական խմբավորման ռազմավարության և քաղաքականության համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



