Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ծիրանի օգտակար հատկությունները

LIFE

168.am-ը գրում է.

Հայտնի է, որ Ք.ա. 3-րդ հազարամյակի կեսերին Աքքադի արքա Սարգոնն արշավել է դեպի Կապադովկիա և Հայաստան, որտեղից որպես ավար` տարել է պտղատու ծառեր և զարդաբույսեր։ Դրանց թվում` նաև Hashuru, tittus, salluru, sirdu և այլն։ Առաջին երեքը նույնացվել են խնձորենու, թզենու (որոշ վարկածներով` թթենու) և սոսու կամ նույն ինքը` սպիտակ կաղամախու հետ։ Ծիրանենու մասին հոդվածում «Հայաստանի հրաշալիքները» գրքի հեղինակները կարծիք են հայտնում, որ ծիրդուն` դա ծիրանն է։ Նիկողայոս Ադոնցը գրել է, որ sirdu-ն հիշատակվում է Աստվածաշնչի հունարեն թարգմանությունում (Եսայի, Ե-13)։ Հին Միջագետքում ծիրանն անվանել են նաև «արմանու»։ Կան բոլոր հիմքերը պնդելու, որ հնագույն Աքքադում Հայաստանը համարվել է ծիրանի երկիր։ Ծիրանենին և դեղձենին պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Դեղձենու հայրենիքը Չինաստանն է, այստեղ հանդիպում է բույսի բոլոր` թվով 6 բնության մեջ պահպանված տեսակները։ Ծիրանենին մեր օրերին հանդիպում է Չինաստանում, Կորեայում, Հեռավոր Արևելքում, Տիբեթում և Հիմալայներում, Միջին Ասիայում, Դաղստանում։ Կազմում է անտառակներ, աճում է փոքր խմբերով կամ միայնակ։ Համարվում է, որ բնության մեջ գոյություն ունեն ծիրանենու 8 տեսակներ, որոնք տարբերվում են տեսքով (ծառ կամ թուփ), բարձրությամբ, պտղի չափերով և համով, կորիզի դառնությամբ, բնափայտի որակով և այլն։ ՀՀ ուշ քարեդարյան հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծիրանի կորիզներ։ Ք.հ. առաջին դարում (68-72թթ.) դեպի Պոնտոս և Հայաստան են արշավել հռոմեացիները։ Զորավար Լուկուլոսը որպես ավար տարել է իր երկրում անհայտ բազմաթիվ բույսերի տնկիներ, սերմեր և Պոնտոսի արքա Միհրդատի կազմած` դրանց բուժիչ հատկությունների նկարագրությունը։ Հռոմում ծիրանը կոչվեց Հայկական սալոր (Prunus Armeniaca)։ Հավանաբար հին աշխարհում կարծել են, որ միակորիզ պտուղներ տվող որոշ ծառատեսակներ ունեն երկնային ծագում։ Ըստ չինական առասպելի` դեղձը մարդկանց է նվիրել Երկնքի աստված Էնլիլը, իսկ Մ. Կաղանկատվացին նշել է, որ Քրիստոսը համբարձվել է Գեթսեմանի այգուց ութ հարյուր աստիճան վեր գտնվող` Ձիթենյաց լեռան վրայից։ Հնարավոր է, որ ծիրանը բարդ բառ է. «ծիր» և «ան» արմատներով. ծիր=Ծիր Կաթին=Դարմանագողի ճանապարհ=Արահետ (ուղղություն), ան=ծնունդ=պտուղ, ծիրան =ծիրի ծնունդ կամ ծիրի պտուղ։ Ոչ մի ազգ չի տվել այս ոսկեփայլ պտղին նման դիպուկ անվանում, թեև հին աշխարհում կարծել են, որ ծիրանենու պտղում արեգակնային զորություն է պարունակվում, ինչի մասին գրել է Հիպոկրատը։ Միջնադարի հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Ամենալավ ծիրանը աճում է Հայաստանում»։

Այո, ծիրանն իրավամբ մեծարվել է հայ մարդու շուրթերով. Շնորհակալ ծիրանենին կարծես իր մեջ է կուտակել հայ պանդուխտի թախիծը և կարոտը, հայոց հայրենիքին պատուհասած փորձությունները, ինչն արտահայտում է բնափայտից պատրաստված մեր ազգային նվագարանի` դուդուկի (ծիրանափող) քնարական մեղեդիներով։ Ծիրանենու բացառիկության մասին գրել է նաև Խ. Աբովյանը։ 1840թ. Նոյ Նահապետի իջևանատեղի համարվող հայաբնակ Ակոռի գյուղը և այգիները գետնին են հավասարվել ուժգին երկրաշարժի հետևանքով։ Երեք տարի անց Աբովյանը ուղեկցում է եվրոպացի ճանապարհորդներին դեպի Արարատ լեռը։ Արշավի մասնակիցներին մեծագույն զարմանք և հուզմունք է պատճառում այն հանգամանքը, որ գյուղի մոտակայքում պահպանվել էին թվով 13 ծիրանենիներ, ինչն իրավամբ որպես երկնային նախախնամության նշան է մեկնաբանվել։ Անցյալ դարի 70-ականների սկզբում հարևան երկրներից մեկի գիտնականները փորձել են ապացուցել, որ ծիրանը չի կարող համարվել հայկական ծագում ունեցող պտուղ։ Առաջարկը, իհարկե, հերքվել է մասնագետների կողմից, սակայն առիթ է հանդիսացել լայնածավալ գիտափորձ կատարելու, որի համար պահանջվել է մոտ 16 տարի։ Տարբեր բնօրրաններից վերցված ծիրանենու պահպանված տեսակները խաչաձևել են։ Ծիրանենու հայկական տեսակները ճանաչվել են` որպես գենետիկորեն ավելի կատարյալ և հետևաբար` հին։

Ծիրանենու օգտակար հատկությունները

Բուժիչ հատկություններ ունեն ոչ միայն ծիրանենու ծաղիկը, պտուղը, սերմը, խեժը, այլ նաև ծառի էներգետիկ դաշտը։ Ազդեցությունը նման է կաղնուն կամ հաճարենուն։ Խորհուրդ է տրվում մինչև ծիրանենուն մոտենալը պարպել օրվա ընթացքում կուտակված բացասական էներգիան կամ կաղամախու, նույն ինքը` դողդոջուն բարդու մոտ։ Շնորհակալ ծիրանենին կհաղորդի ձեզ դրական էներգիա, կբազմապատկի ֆիզիկական և հոգևոր ուժերը։ Ծիրանենու էներգետիկ դաշտը գերիշխող է և ուժեղ, իսկ ծառի նուրբ բուրմունքն ունի բարերար ազդեցություն թոքերի և շնչուղիների վրա։ Առաջին հայացքից թվում է, թե ծիրանի պտղի քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները վաղուց ի վեր հայտնի են, սակայն ուսումնասիրությունները շարունակվում են և ի հայտ են գալիս նոր բացահայտումներ։ Ծիրանենու հայաստանյան տեսակներից առավել հարգի է «Երևանի (շալախ)» տեսակը, որի պտղի լուսավոր կողմն ունի վարդագույն երանգ. երբեմն մեկ պտղի վրա ի հայտ են գալիս (ըստ հերթականության) կարմիր-կապտականաչավուն-դեղնավուն երանգները։ Երևանին պարունակում է մոտ 11,3 տոկոս շաքար, հիմնականում` սախարոզա, և 0,63 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, գինու, սալիցիլի), 0,8 տոկոս նուրբ բջջանք, օսլա, ինուլին։ Ծիրանի հայկական տեսակները հարուստ են հանքային աղերով, երևի թե կուտակում են մեր լեռնաշխարհի ողջ հարստությունը։ Հնագույն տեսակներից են խոսրովենին և սաթենին, որոնց կորիզները նույնպես հեշտությամբ են անջատվում պտղից և քաղցրահամ են։ Սաթենու պտուղն ավելի քաղցր է (14 տոկոս), բայց սակավ բուրավետ և հյութալի։ Այս տեսակից պատրաստված չրի շաքարայնությունը հասնում է 40-50 տոկոսի։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 1,9 մգ ենթավիտամին A, որն ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը (1 մգ վիտամին A)։ Զգուշացում։ Վահանագեղձի հիպոտիրեոզ հիվանդության դեպքում ծիրանի A վիտամինը վատ է յուրացվում։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ)։ Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։ Կոբալտը հիմնականում կենտրոնացված է վահանագեղձում, սակավության դեպքում մեծ է էնդեմիկ խպիպի առաջացման վտանգը։ Կոբալտի և B12 վիտամինի սակավության դեպքում կարող է զարգանալ չարորակ անեմիա, ստոմատիտ, ճաղատություն։ Գիտական բժշկությունը հատկապես կարևորում է ծիրանենու պտղի արյունաստեղծ ազդեցությունը։ Հայտնի է, որ սննդի հետ ստացվող մեկ օրվա երկաթի պահանջարկը կանանց համար 20 մգ է, իսկ տղամարդկանց բավարար է 10 մգ-ն։ 100 գ ծիրանի արյունաստեղծ ազդեցությունը հավասարազոր է 250 գ տավարի լյարդին (30 մգ և ավելի երկաթ և այն էլ հեմային` հեշտ յուրացվող)։ Ծիրանի այս հատկությունը բացառիկ է։ Ի դեպ, բուսական սննդի մեջ պարունակվող երկաթն ավելի լավ է յուրացվում, եթե ուտեք առավոտյան և ցերեկային ժամերին։ Երկաթի յուրացմանը նպաստում են ֆոլիաթթուն, կոբալտը և պղինձը (0,14 մգ` 100 գ հումքի մեջ, 1 օրվա պահանջարկը 2 մգ է)։ Երկաթի յուրացմանը խոչընդոտում են կալցիումի և ֆոսֆորի աղերի կուտակումները։ Կալցիումի յուրացմանը նպաստում է իշառվույտի թուրմը. Կես թ/գ չոր հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք 10-15 օր։ Պահպանեք չափաբաժինը, իշառվույտը հեղուկացնում է արյունը։ Ծիրանի պտղում պարունակվող երկաթը հեշտությամբ կլանում է թթվածինը, որը տարածվում է օրգանիզմում արյան միջոցով։ Ծիրանն ունի հակաօքսիդանտ հատկություն, պարունակում է կվերցետին, իզոկվերցետին, լիկոպին։ Ծիրանի հյութն ունի միզամուղ, լեղամուղ, հակավարակային, թույլ լուծողական, ջերմիջեցնող, ծարավը հագեցնող և հակաուռուցքային հատկություն։ Վերջին տարիներին պարզվել է, որ մաղադանոսն ուժեղացնում է ծիրանի (և այլ կվերցետին պարունակող բույսերի) հակաուռուցքային հատկությունը: Խառնեք ծիրանի և մաղադանոսի հյութերը (20։1), խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Բուժական նպատակով պետք է խմել թարմ հյութը։ Այն հրաշալի միջոց է գարնանը նկատվող վիտամինների պակասը լրացնելու համար։ Ծիրանը պարունակում է արծաթ, որը կարող է օգտակար լինել միայն թարմ հյութի մեջ։ Արծաթի իոններ պարունակող լուծույթները պետք է պահել մութ տեղում։ Ծիրանի չիրը և հյութը խորհուրդ են տրվում հղիներին։ 100 գ պտղամիսը պարունակում է 305 մգ կալիում (1 օրվա պահանջարկը 1,5-2 գ է) և 30 մգ նատրիում։ 305։30 փոխհարաբերակցությունը բարենպաստ է օրգանիզմում աղերի և հեղուկի բալանսը կարգավորելու համար։ Տեսողությունը լավացնող. Խմեք 50-ական մլ թարմ հյութ` օրը 3 անգամ, 1-2 ամիս։ Սրտանոթային համակարգի և երիկամների հիվանդություններ. Խմեք 100-ական մլ ծիրանի հյութ` օրը 3-4 անգամ։ Ծիրանի պտուղը, հյութը, չիրը նպաստում են այտուցների վերացմանը։ Ոտքերի այտուցվածություն. 50 գ չիրը (առանց կորիզի) 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, 14-20 օր։ Ազդեցիկ միջոց է։ Առիթմիա. Կերեք 1-2 պտուղ` օրը 3-4 անգամ, կամ խմեք չրի թուրմը։ Ծիրանը պարունակում է յոդ, որը լիովին պահպանվում է չրի մեջ. 75 մկգ` 100 գ հումքի մեջ, այս քանակը համապատասխանում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի կեսին։ Յոդը, ինչպես նաև կալիումը, պղինձը, կոբալտը անհրաժեշտ են վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար։ Շատ մասնագետներ գտնում են, որ սա մեր երիտասարդությունը պահպանող օրգանն է։ Ծիրանի մեջ պարունակվող բջջանքը կլանում և հեռացնում է օրգանիզմից թույները, ինուլինը նպաստում է աղիների օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։ Թարմ ծիրանը և չիրը կանխարգելում են դիսբակտերիոզի զարգացումը։ Պտղամսում պարունակվող ռուտինն ուժեղացնում է C վիտամինի օգտակար ազդեցությունը, այս երկու նյութերի բարենպաստ փոխհարաբերակցությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը, լավացնում է հիշողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը։ Ծիրանն ունի հիպոտենզիվ հատկություն։ Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս խմել ծիրանի հյութը և չրի եփուկը դաշտանադադարի շրջանում, շագանակագեղձի բորբոքման և ադենոմայի, օրգանիզմի հյուծվածության, հիպերտոնիայի, դիսբակտերիոզի, անեմիայի դեպքում։ Ծիրանը կանխարգելում է լյարդի ճարպակալումը և վերականգնում բջիջները։ Նիհարեցնող. Մանրացրեք կամ աղացեք 300 գ չիր, լցրեք 500 մլ բլենդերով հարած ծիրանի մեջ, պահեք հով, մութ տեղում։ Կերեք 200-ական գ` օրը 4 անգամ, ուրիշ ոչինչ չուտեք։ Կատարեք շաբաթը 1 անգամ։ 300 գ չրի էներգետիկ արժեքը մոտ 900 կկալ է, իսկ թարմ ծիրանինը` 230 կկալ է (5×46)։ Նման բեռնաթափման ռեժիմը չի առաջացնում սթրեսային վիճակ, քանի որ չիրը և հյութը (բջջանքի հետ) պարունակում են բավարար քանակի օգտակար նյութեր։ Երկարակյացների ցեղախումբը Մոտ 50 տարի առաջ Հիմալայներում` ծովի մակերեսից 4000 մ բարձրության վրա` հայտնաբերվել են մարդիկ, որոնց սննդակարգի հիմնական մասը բաղկացած է ծիրանենու տված բարիքներից։ Ցեղախմբի կյանքի միջին տևողությունը 90-100 տարի է և ավելի։ Այստեղ անծանոթ են ժամանակակից մարդկության կյանքի տևողությունը կրճատող հիվանդություններին։ Կարծես ինքը` բնությունը, կատարել է մի գիտափորձ, որը շատ բան է մեզ հուշում։ Հավանաբար ծիրանենու ծառի տված բարիքներում օպտիմալ ձևով բալանսավորված են մարդուն անհրաժեշտ նյութերը։ Ս. Զիգանշինի երիտասարդացնող մեթոդը Զիգանշինի մեթոդը հիմնված է սովաբուժության վրա։ Օրգանիզմը մինիմալ քանակի վիտամիններով և մակրո և միկրոտարրերով ապահովելու համար բժիշկն օգտագործում է օրը 5-7 հատ ծիրանի չրի թուրմ, մեկ ատամիկ մանր կտրատած սխտոր, մեկ նարինջ և 1 թ/գ ծովակաղամբ։ Հայտնի գրող Լեոնիդ Անիկեևը պատմում է. «74 տարեկանում ես ազատվեցի 40 կգ ավելորդ քաշից, այրուցքից, ստենոկարդիայից, առիթմիայից։ Առաջ ճնշումս 250 էր, իսկ ոտքերիս ցավը թույլ չէր տալիս քայլել նույնիսկ 50 մ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan