Եվա Եգանյանի շնորհանդեսի նոր մանրամասներն ու հատուկ հյուրերը (լուսանկարներ)
LIFE-Վերջերս ձեր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, քանի՞ երգ է այն ներառում և որքա՞ն ժամանակ էր հարկավոր ունկնդրին հասցնելու համար :
- Հուլիսի 11-ին 1-ին ձայնասկավառակիս շնորհանդեսն էր Մերիդիան կենտրոնում։ Ձայնասկավառակը ներառում է 14 երգ, որոնցից 2-ը զուգերգ է։ Մեկը՝ Սամսոն Պանյանի հետ, մյուսը՝ Հարութ Փամբուկչյանի։ Մոտ 2 տարվա աշխատանքներս են ընդգրկված ձայնասկավառակի մեջ։




-Ձայնասկավառակը կրում է " Էլի գարուն կգա" անվանումը , նույնանուն երգի երաժշտությունը դո՞ւք եք գրել , բացի կատարող լինելուց նաև ստեղծագործում եք, ունե՞ք այլ աշխատանքներ , որոնց հեղինակը դուք եք :
-Իհարկե։ Ես մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ և ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ։ Ոչ միայն երգերի հեղինակ եմ, այլև նաև՝գործիքային ստեղծագործությունների։ Ունեմ նաև մեծ կտավի ստեղծագործություններ։
-Հեղինակավոր անուններ ունեցող արվեսագետներ կային ձեր շնորհանդեսին. խորհուրդներ ընդունո՞ւմ եք ավագ սերնդից :



-Շատ ուրախ եմ, որ նման արվեստագետներ կան իմ կողքին, որոնց կարծիքներն ու խորհուրդները շատ կարևոր են ինձ համար։
-Ի՞նչն է ձեզ պահում ժողովրդական երգի ակունքներում :
-Սերը և ամուր կապը հայրենի հողին:
-Տեսահոլովակներ , արդեն ձայնասկավառակ ևս ունեք , ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում , որոնցով կուրախացնեք ձեր երկրպագուներին :
-Շուտով պատրաստվում եմ ունենալ նոր տեսահոլովակ՝ ձայնասկավառակում զետեղված երգերից մեկի հիման վրա։ Առաջիկայում կլինեն նաև համերգային շրջագայություններ։


Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



