Վրաստանում սելֆի անելու փորձի ժամանակ զբոսաշրջիկ է մահացել
INTERNATIONAL NEWSՎրաստանում սելֆի անելու փորձի ժամանակ իսրայելցի զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զբոսաշրջիկը փորձել է սելֆի անել Տրուսոյի կիրճում՝ կանգնելով գազամուղի վրա: Նա սայթաքել և ընկել է գետի մեջ:
Նշվում է, որ մի քանի ժամ տևած որոնումներից հետո փրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկի մարմինը՝ անկումից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Տեղի ունեցածի փաստով Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշության հետևանքով կյանքի կորուստ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



