Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել ընկերական խաղում
SPORTՖուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է ընկերական խաղում:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Կիպրոսում է և նախապատրաստվում է ֆուտզալի աշխարհի գավաթի ը նտրական 4-րդ խմբի մրցաշարին: Հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ: Թիմը հաղթեց 8:1 հաշվով: Երեք գոլի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփել է Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը և Սարգիս Նասիբյանը:
Հոկտեմբերի 22-25-ը Կիպրոսում կկայանա ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշար: Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականի հետ:
1
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
2
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
3
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
4
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



