Իսլանդիայում որոնվում է ջրվեժի մեջ ընկած վրացին
INTERNATIONAL NEWSԻսլանդիայի փրկարարները և առափնյա պաշտպանության ծառայությունը որոնում են Վրաստանի 22-ամյա քաղաքացի Նիկա Բեգաձեին, ով ընկել է երկրի հարավում գտնվող Գյուդլֆոս ջրվեժի մեջ: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Բեգաձեն ապաստան է ստացել Իսլանդիայում և գտնվել այնտեղ 2016 թվականի դեկտեմբերից:
Նշվում է, որ տղամարդը ջրվեժի մեջ է ընկել հուլիսի 19-ին:
«Անհայտ է՝ ինչ է տեղի ունեցել, սակայն գործը քննվում է որպես դժբախտ պատահար», - ասվում է իսլանդական ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանության աշխատակիցները ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են տղամարդու ավտոմեքենան: Բեգաձեին հաջողվել է իդենտիֆիկացնել տեսաձայնագրող խցիկների նկարահանումների շնորհիվ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



