Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Տրիենալեն փորձում է ընդգրկվել այն հայկական ճարտարապետական, արվեստային կոնտեքստների մեջ, որոնք գոյություն ունեն․ Վարդան Կարապետյան

SOCIETY

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն այսօր իր մեկնարկը տվեց Գյումրիից: Տրիենալեի կազմակերպիչներից Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանի խոսքով՝ այստեղ մշակութային միջոցառման գլխավոր համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել:

Նա Tert.am-ի հետ զրույցում իր ասածը պարզաբանեց․ «Այն վայրերը, որոնք ընտրվել էին ցուցադրությունների համար, այսինքն՝ Գյումրիի 19-ր դարերի կարևոր ճարտարապետական կոթողները, որոնք նաև այսօր քաղաքային թանգարաններ են, ոչ թե փոխարինվել են այլ ցուցադրություններով, այլ փոխլրացվել են նոր ցուցադրությունով, ինչպես օրինակ՝ Ասլամազյան քույրերի թանգարանում, որտեղ քույրերի աշխատանքները երկխոսում են ժամանակակից վիդեոարվեստի աշխատանքների հետ: 

Նույնը կարելի է ասել նաև Մերկուրովի թանգարանի ցուցադրության մասին․ Մերկուրովի մահադիմակները  երկխոսում են այլ արվեստագետների աշխատանքների հետ: Երբեք չեղավ միտում տրիենալեով փոխելու ինչ-որ բան, այլ հակառակը, տրիենալեն փորձում է ընդգրկվել այն հայկական ճարտարապետական, արվեստային կոնտեքստների մեջ, որոնք գոյություն ունեն»:

Վարդան Կարապետյանը նշեց, որ տրիենալեի կազմակերպիչները ցուցասրահների ընտրության հարցում կանգնել են 19-րդ, 20-րդ դարի շինությունների վրա, քանի որ, ըստ նրա, այդ ժամանակաշրջանի ճարտարապետության մասին հետխորհրդային տարիներին ստեղծվել են ընկալման յուրօրինակ դրսևորումներ: «Ուզեցինք շեշտը դնել այդ շրջանների ճարտարապետական կոթողների վրա որպես ոչ միայն ժառանգություն, այլ նաև՝ ժամանակակից և ապագայի երևույթ»,- ասաց նա:

Նա նշեց, որ շատ կարևոր է, որ տրիենալեում իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև գյումրեցի գործիչներ: «Շատ եմ կարևորում նաև դրսի և տեղացի արվեստագետների և արհեստավորների համագործակցությունը, որը բերեց այսօրվա ցուցադրությանը: Այդ փոխհարաբերությունները շատ կարևոր են, և նաև այսօր տեսանք, որ գյումրեցի հասարակությունը մեծ թվով էր ներկա տրիենալեին, և զգացվում էր՝ չնայած քաղաքը խոցված է, սակայն չի կորցրել իր մշակութային կարևորությունը: Կարծում եմ, որ այս տեսակ միջոցառումները կարող են քաղաքին հաղորդել դրական լիցքեր՝ վերագտնելու և նորից սկսելու իրենց այդ կարևոր առաքելությունը»,- ասաց նա:

Ռենե Գաբրին (Իրան), որը տրիենալեի մասնակից արվեստագետներից է և այստեղ ներկայացնում է  Այրին Անաստասի (Պաղեստին) հետ իր աշխատանքները  Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ հայաստանյան տրիենալեում մասնակցելու համար գլխավոր համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը նրանց առաջարկել է աշխատանքներ պատրաստել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմայով: «Շատ հետաքրքիր փորձ էր դա մեզ համար»,- ասաց նա:

Նշենք, որ Անաստասի և Գաբրիի աշխատանքներում ի ցույց  դրվող կամ համադրվող տարրերը կարելի է դիտարկել իբրև հետքեր հանդիպման և պայքարի, որ տեղի են ունենում կյանքի և արխիվի միջև, մոլուցքով լի դիագրամների միջև, որոնք արվեստի անհրաժեշտ գոյության հիմքն են՝ որպես կյանքի և դիմադրության հաստատում, դիմադրություն մահվան, ցեղասպանության դեմ, որ դարձել են ժամանակների շունչն ու կնիքը: Ռենե Գաբրիին, մասնավորապես, հետաքրքրում են շրջապատող աշխարհը կազմող բարդ մեխանիզմները:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք փորձել են տրիենալեում ներկայացված գործերով բացահայտել, թե ինչ իմաստ ունեն Հայոց ցեղասպանությանը հաջորդող 100 տարիները: «Դժվար է ամեն ինչը բառերով բացատրելը, դրա համար մարդ արվեստ է անում»,- ասաց նա:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive