Բարսելոնայի առաջատարները Նեյմարին համոզում են չհեռանալ կատալոնական ակումբից
SPORTԲարսելոնայի» առաջատար խաղացողները թիմի հարձակվող Նեյմարին խնդրել են այս ամառ չհեռանալ կատալոնական ակումբից:
Ինչպես հայտնում է «AS»-ը, Ժերար Պիկեն, Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսսին և այլ ֆուտբոլիստներ հանդիպել են բրազիլացու հետ, որպեսզի համոզեն, որ «Բարսելոնան» նրա համար լավագույն տարբերակն է:
Ֆուտբոլիստները Նեյմարին փորձում են համոզել ինչպես անձնական, այնպես էլ` հրապարակային հարթակում:
Ավելի վաղ, Խավիեր Մասկերանոն հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «Նեյմարը հանդիսանում է «Բարսելոնայի» ապագան», իսկ Սերխիո Բուսկետսը նրան անվանել էր «շատ կարևոր» թիմի համար:
Աղբյուրի փոխանցմամբ, 25-ամյա ֆուտբոլիստը հիմա մտածում է «Բարսելոնայում» մնալու մասին:
«Բարսելոնային» Նեյմարին թիմում պահելու հարցում կարող է օգնել «Լիվեպուլի» բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոյի ձեռքբերումը:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: