Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


4 կետ, որոնք ճշգրիտ կբնութագրեն կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին

LIFE

Greatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին կարող են բնութագրել այս 4 կետերը։

1. Խոյ։ Սիրում են հարստություն և բավարարություն։ Որքան շատ գումար ունեն, այնքան լավ են իրենց զգում։

Տանել չեն կարողանում դանդաղկոտությունը։ Դա վերաբերում է մարդկանց, ովքեր նրանց շեղում են գործից, ինչպես նաև տեխնիկային, որ դանդաղեցնում է աշխատանքը։

Բնույթով խոլերիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ արջ (ուժ և խորամանկություն)։

2. Ցուլ։ Սիրում են հաջողություն։ Նրանց համար միշտ կարևոր է աչքի ընկնել մյուսների համեմատությամբ՝ լինի կարիերայում, ինտելեկտով, թե կազմվածքով։

Տանել չեն կարողանում բռիությունը։ Գերադասելի է նրա հետ հնարավորինս սիրալիր լինել, եթե չեք ցանկանում նրան հանել ափերից։ Իհարկե, ոչ մի դեպքում պետք չէ արհամարհել նրան։

Բնույթով ֆլեգմատիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ վագր (տղամարդկություն և նպատակասլացություն)։

3. Երկվորյակներ։ Սիրում են բազմազանություն։ Նրանց համար չկա ավելի վախեցնող բան, քան կանխատեսելիությունը, միօրինակությունը։ Նրանց պարբերական փոփոխություններ են հարկավոր։

Տանել չեն կարողանում չափազանց լրջությունը։ Նրանց տեսանկյունից հումորի զգացումը կարևոր հատկություն է։ Պատրաստ են ներել ամեն ինչ, բայց ոչ՝ հումորի բացակայությունը։

Բնույթով սանգվինիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ արծիվ (նպատակասլացություն և ներդաշնակություն)։

4. Խեցգետին։ Սիրում են ընտանեկան հարմարավետությունը։ Նրանց համար չկա ավելի լավ բան, քան լավ տրամադրությամբ տեսնել հարազատներին ու մտերիմներին։ Զգացմունքային առումով կախված են մտերիմներից։

Տանել չեն կարողանում տգիտությունը։ Երբ որևէ մեկը ցուցադրում է իր ագրեսիվ հիմարությունը, Խեցգետինը դուրս է գալիս ափերից։

Բնույթով մելանխոլիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ կոկորդիլոս (հանգստություն և խորամանկություն)։

5. Առյուծ։ Սիրում են կարգավիճակ։ Նրանց համար չափազանց կարևոր է ուշադրության կենտրոնում լինելն ու շրջապատին հիացնելը։

Տանել չեն կարողանում սեփական սխալներն ընդունելը։ Սեփական աչքերում Առյուծները միշտ հրաշալի են, այդ պատճառով էլ տանել չեն կարողանում իրենց բաղթողումներն ընդունելը։

Բնույթով խոլերիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ սիրամարգ (ճանաչում և հայտնիություն)։

6. Կույս։ Սիրում են հասկացված լինել։ Հաճախ են զգում, որ իրենց չեն հասկանում։ Նրանց համար իսկապես դժվար է գտնել մարդկանց, ովքեր մտածում են իրենց նման, բայց երբ դա տեղի է ունենում, նրանք իրենց երջանիկ են զգում։

Տանել չեն կարողանում կամակորությունը։ Որպես կանոն՝ գործից ամենալավն են հասկանում և նյարդայնանում են, երբ իրենց հետ վիճում են՝ իրենց իրավացիությունը միանգամից ընդունելու փոխարեն։

Բնույթով ֆլեգմատիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ գայլ (մարդամոտություն և լիդերություն)։

7. Կշեռք։ Սիրում են գեղեցկություն։ Նրանց համար էսթետիկան շատ մեծ նշանակություն ունի։ Սկսած ինտերիերից մինչև հագուստ և սեղանի դասավորվածություն… ամեն ինչ պետք է իդեալական լինի։

Տանել չեն կարողանում դաժանությունը։ Կշեռքները չեն սիրում, երբ մարդիկ օգտագործում են մյուսներին կամ բացահայտորեն ձեռք առնում նրանց։

Բնույթով սանգվինիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ բու (իմաստություն և կարեկցելու կարողություն)։

8. Կարիճ։ Սիրում են մրցակցություն։ Ապրում են մարտահրավերներ ընդունելու համար։ Սիրում են պայքար ու մրցակցություն, բոլոր տեղերում միշտ առաջինը հայտնվելու հնարավորություն։

Տանել չեն կարողանում երեսպաշտությունը։ Կարիճներն ուղիղ մարդիկ են, այդ պատճառով էլ նրանց նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր ասում են մի բան, անում մեկ այլ բան։

Բնույթով մելանխոլիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ դելֆին (զգուշավորություն և մրցակցություն)։

9. Աղեղնավոր։ Սիրում են արկածներ։ Աղեղնավորները սեփական կյանքը չեն պատկերացնում առանց հետաքրքիր ճանապարհորդությունների, հետաքրքրությունների ու իրադարձությունների։ Միօրինակությունն արագորեն ձանձրացնում է նրանց։

Տանել չեն կարողանում անազնվությունը։ Եթե որևէ մեկն անազնիվ է վարվում, Աղեղնավորը գրեթե ֆիզիկական զզվանք է զգում։

Բնույթով խոլերիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ հեպարդ (վճռականություն և արկածախնդրություն)։

10. Այծեղջյուր։ Սիրում են կանխատեսելիություն։ Փորձում են ծրագրել ցանկացած քայլ, ապա հաջորդաբար իրականացնել սեփական ծրագրերը։

Տանել չեն կարողանում ալարկոտությունը։ Այծեղջյուրներին նյարդայնացնում են մարդիկ, ովքեր մշտապես բողոքում են, նվնվում, բայց իրավճակը փոխելու համար ոչինիչ չեն անում։

Բնույթով ֆլեգմատիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ փիղ (խոհեմություն և հետևողականություն)։

11. Ջրհոս։ Սիրում են ուրախանալ կյանքով։ Ամենակենսասեր նշաններից են, ում շատ քիչ բան է հարկավոր երջանկության համար։ Ջրհոսի համար ցանկացած նոր օր ուրախանալու առիթ է։

Տանել չեն կարողանում նեղմտությունը։ Նրանց համար տհաճ են մարդիկ, ում տանել չեն կարողանում։ Պրոգրեսիվ հայացքների տեր են։

Բնույթով սանգվինիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ կարապ (հավատարմություն և մեծահոգություն)։

12. Ձկներ։ Սիրում են իրենց պահանջված զգալ։ Սովորաբար ստեղծագործ մարդիկ են, ովքեր միշտ ուրախ են սեփական տաղանդն արտահայտելու հնարավորությամբ։

Տանել չեն կարողանում ստախոսներին։ Ձկներին ձեզանից հեռացնելու լավագույն տարբերակը խոստումը չպահելն է։ Տանել չեն կարողանում խաբեությունն ու սուտը։

Բնույթով մելանխոլիկ են։

Պաշտամունքային կենդանին՝ կրիա (հանգստություն և ստղծագործ մտածողություն)։

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025