Ութ ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել Տեխասում բեռնատարի կցասայլի մեջ
INTERNATIONAL NEWSՈւթ մարդու, այդ թվում երկու երեխայի մարմին է հայտնաբերվել ներգաղթյալներ տեղափոխող բեռնատարի կցասայլում՝ Տեխաս նահանգի հարավում: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ բեռնատարում եղել է 38 ներգաղթյալ, նրանցից 20-ը հոսպիտալացվել է: Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել խանութից ստացած զանգից հետո, որի կողքը կայանած է եղել տրանսպորտային միջոցը:
Նշվում է, որ չնայած տարածքում գրանցված չափազանց բարձր ջերմաստիճաններին՝ բեռնատարը չուներ օդորակման համակարգ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



