Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ (լուսանկարներ)
SOCIETYԱդրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին՝ գյուղին հասցնելով 11-12 մլն դրամի վնաս: Այս մասին Tert.am-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել է և՛ հենակետերը, և՛ գյուղը: Իսկ հուլիսի 21-ին կրակ է բացել միայն հենակետերի ուղղությամբ:
«Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի և բնակելի տների տանիքները, պատերը: Հակառակորդի արածից անասնագոմում կրակ է բռնկվել, ամբողջ խոտի դեզը այրվել է»,- նշեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով գյուղը մեծ վնասներ է կրել՝ մոտ 11-12 մլն դրամի: Սաղոյանը նաև հայտնեց, որ երեկ և այսօր իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակողներ չեն եղել:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



