Գաբրիել Ղազարյանը դրական փոփոխություններ է տեսնում հրաձգություն մարզաձևում
SPORTՀայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Սարգսյանը դրական փոփոխություն է տեսնում հրաձգություն մարզաձևում:
«Ես շատ հանգիստ եմ հրաձգության մարզաձևի համար, նաև շատ ոգևորված եմ, քանի որ տարվա ընթացքում ֆեդերացիայի կողմից կազմակերպվում են մի շարք մրցաշարեր: Այն ևս մեկ ստուգատես է թե մարզադպրոցի համար և թե այլ մարզադպրոցների սաների համար: Հրաձգություն մարզաձևն այն մարզաձևն է, որ այսօր առավել կարևոր է Հայաստանի համար: Մեր հիմնական ուղղություններից մեկն է, որ զարգացնենք այն»,- շեշտեց նախարարը:
Գաբրիել Ղազարյանը խոսեց նաև Ռիոյի Օլիմպիական խաղերում հրաձգություն մարզաձևում օլիմպիական վարկանիշ ունենալու մասին, մասնավորապես, շեշտելով. «Որպես նախկին մարզիկ` մի քիչ սնահավատ եմ, չեմ ցանկանա իրադարձություններից առաջ ընկնել, բայց ասեմ, որ հրաձգություն մարզաձևը վերելք է ապրում: Իմ կարծիքով, մենք կունենանք այդ վարկանիշը հրաձգությունից»:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա էր «Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ» մրցաշարի պարգևատրման արարողությանը: