Իրանը եւ Իրաքը կհամագործակցեն ընդդեմ ահաբեկչության ու ծայրահեղականության
INTERNATIONAL NEWSԻրանը եւ Իրաքը հայտարարություն են ստորագրել ռազմական համագործակցության խորացման եւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի մասին, փոխանցում է Reuters-ը:
Փաստաթուղթը ստորագրել են Իրանի եւ Իրաքի պաշտպանության նախարարներ Հոսեյն Դեղհանը եւ Իրֆան ալ Հիյալին:
«Հուշագրի դրույթների թվում է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում, սահմանային անվտանգության, կրթական, լոգիստիկ, տեխնիկական եւ ռազմական աջակցության ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- հայտնում է IRNA-ն:
Իրանի եւ Իրաքի հարաբերությունները բարելավվել են Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մտահոգություն է հայտնել Սիրիայում, Եմենում եւ Իրաքում Իրանի աճող ազդեցությամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



