Իրանը հորդորել է Արեւմուտքին իրատեսական մոտեցում դրսեւորել Սիրիայի հարցում
INTERNATIONAL NEWSԱրեւմտյան երկրները պետք է իրատեսական եւ պրագմատիկ մոտեցում որդեգրեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերում: Այդ մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ Թեհրանում կայացած երկկողմ հանդիպմանը:
Ինչպես գրում է Fars գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ հայրենիք սիրիացի փախստականների վերադարձման հարցի պատշաճ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Աբդոլահիանը նշել է, որ տարածշրջանային հակամարտությունների, հատկապես Սիրիայի հակամարտության կարգավորման գործում, պահանջվում է «իրատեսական եւ պրագմատիկ» մոտեցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



