Սեռական հարաբերության ժամանակ շատերն են անում՝ առանց իմանալու դրա վտանգավորության մասին (18+)
LIFEԲժիշկները եկել են այն եզրահանգման, որ այն, ինչ կանանց մեծամասնությունն անում է սեռական հարաբերության ժամանակ, սխալ է։ Սեռական հարաբերությունների մասին կան բազմաթիվ առասպելներ, որոնցից է օրինակ սեքսից հետո չհղիանալու համար ցատկոտելը։
Բժիշկներն առանձնացնում են մի կարևոր հանգամանք սեռական հարաբերության համար․ սեքսից առաջ միզելը, որը դիտվում է որպես միջոց միզուղիների վարակներից խուսափելու համար, ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը, գրում է Home Healthy Recipes-ը։
Ուրոլոգ Դևիդ Քոֆմանը նշում է, որ սեռական հարաբերությունից առաջ միզելը մեծացնում է վարակերի հավանականությունը, հանգեցնում միզուղիների պոստկոիտալ վարակների (սեռական հարաբերությանը հաջորդող), ինչը շատ տարածված է կանանց մոտ։
Սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային մանրէները կարող են խթանել միզուկը, ինչն այնուհետ թույլ է տալիս մանրէներին առավել հեշտությամբ հասնել միզապարկ։
Այս ամենը կանխելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս միզել սեռական ակտից հետո, շատ ջուր խմել, որպեսզի հնարավոր լինի խուսափել ջրազրկումից և դուրս բերել վարակը։
Այս վարակներին նպաստում են նաև սպերմիցիդ քսանյութերով դիաֆրագմաների և պահպանակների օգտագործումը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



