«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 2 մլն 850 դոլարի առքուվաճառք
ECONOMICS«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունիսի 15-ին կատարվել է 2 մլն 850 դոլարի առքուվաճառք: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 475.50 դրամ, պահանջարկը` 474.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 4 մլրդ 850 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 12.75, իսկ միջին տոկոսադրույքը` 12.1959%:
Մայիսի 12-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.61 դրամ, մայիսի 13-ին` 482.00 դրամ, 15-ին` 483.64 դրամ: Մայիսի 16-20-ը դոլարի առքուվաճառք չի կատարվել: Մայիսի 21-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.78 դրամ, 22-ին` 478.36 դրամ: Մայիսի 23-ին և 24-ին գործարք չի կատարվել: Մայիսի 25-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.54 դրամ, մայիսի 26-ին` 479.00 դրամ, 27-ին` 479.50 դրամ: Մայիսի 28-30-ը և հունիսի 1-ին գործարք չի կատարվել: Հունիսի 2-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.00 դրամ, 3-ին` 478.05 դրամ, 4-ին` 477.75 դրամ, 5-ին` 476.75 դրամ: Հունիսի 6-ին և 7-ին գործարք չի կատարվել: Հունիսի 8-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.27 դրամ, 9-ին` 478.22 դրամ, 10-ին՝ 478.22 դրամ, հունիսի 11-14-ը գործարք չի կատարվել: