Հենրիխ Մխիթարյանը և Ջուլիա Ռոբերտսը լուսանկարվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակից հետո
PHOTOՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսին:
Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցել է «Ռեալ»-ի հետ: Այդ խաղին հետևել է նաև հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ով նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է: Հանդիպումից հետո Մխիթարյանը նկարվել է Ռոբերտսի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական այդ խաղում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթել է «Ռեալ»-ին:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



