Թուրքիայում PKK-ի գործողությունների հետևանքով երկու զինվոր է մահացել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Թունջելի (Դերսիմ)-Էրզինջան (Երզնկա) ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները նոր գործողություն են իրականացրել թուրքական զինված ուժերի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները 500 կիլոգրամ պայթուցիկ են գործի դրել ճանապարհով թուրքական զինուժի զրահամեքենայի անցնելու ժամանակ: Որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 2 թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ռազմական ուղղաթիռներ և զինվորական ուժ, որոնք փորձել են չեզոքացնել քուրդ զինյալներին: Գործողությունները շարունակվում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



